Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Կկրճատվի կիսով չափ

Կկրճատվի կիսով չափ
25.03.2016 | 08:55

The Telegraph-ի տեղեկացմամբ՝ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերի քանակի կրճատման հարցը: Առաջարկը Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի ֆուտբոլային գերակումբներինն է, որոնք կարծում են, որ մասնակիցների ներկայիս թիվը՝ երեսուներկու, էապես ուռճացված է, ինչի արդյունքում հետաքրքրություն չառաջացնող հանդիպումների քանակը մեծացել է: Հիմնախնդիրը դիտարկվում է նաև ֆինանսական տեսանկյունից:
Նորարարությունը կյանքի կոչելու դեպքում եվրոպական առաջատար խաղարկությունում մասնակիցների թիվն ուղիղ կեսով կկրճատի, տասնվեց թիմերը կբաժանվեն երկու խմբի, փոխարենը որակավորման մեկ փուլ ավելի կանցկացվի: Խմբային փուլի հանդիպումները կավարտվեն Ամանորից հետո, իսկ փլեյ օֆը կմեկնարկի մեկ քառորդ փուլից: Հաստատվելու դեպքում նորարարությունը գործողության մեջ կմտնի 2018-2019 մրցաշրջանից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ